ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով հարցին, թե որո՞նք են նրա սեղանի կարևոր երեք գրքերը՝ ասաց. «Իմ սեղանին շատ գրքեր կան, երեքը չեն, և, ցավոք սրտի, մի գիրք սկզբից մինչև վերջ վերջերս կարդացած չկամ. մեկից մյուսի վրա եմ թռնում»:
«2017-ի բյուջեի մեջ դա դրե՞լ ենք՝ ոչ, ինչո՞ւ, ոչ թե նրանից, որ մենք դրա ցանկությունը չունեք, բայց այն հնարավորություններով, որը մենք այսօրվա մեր տնտեսության մեջ տեսնում ենք, այդ քայլը չենք ձեռնարկի:
Կառավարության առաջնահերթ խնդիրը աշխատող մարդու ու ձեռներեցի համար արդար, մրցունակ ու հավասար դաշտ ստեղծելն է։ Այս մասին հայտնել է վարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 3-ին Համահայկական բարեգործական հիմնադրամի (AGBU) կազմակերպած միջոցառման ժամանակ։
«Առանց հեքիաթի մեծացած մարդը վտանգավոր մարդ է: Հիմա՝ այս պահին, շատ եմ հավատում հեքիաթներին», - նշեց Կ.Կարապետյանը և հավելեց, որ առօրյայում հեքիաթներով չի առաջնորդվում:
Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի միջոցառումների շրջանակում քննարկման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանելով հարցին, թե ինչ ընդդիմության մասին է երազում, պատասխանել է. «Ինտելեկտուալ»:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀԲԸՄ 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպված քննարկմանն իրեն ուղղված հարցերին պատասխանելիս անդրադարձավ նաև պաշտոնավարման ժամկետին:
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ աշխատանքից ազատված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանն աշխատանքի է անցել «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման հիմնադրամում՝ որպես տնօրեն՝ ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Մինչ Երևանը արդեն երրորդ տարին անընդմեջ քննարկում է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը, Թբիլիսին իրականացնում է այն՝ առանց ամպագոռգոռ հայտարարությունների:
Օրերս Թբիլիսիում բացվեց «չոր նավահանգիստ»՝ լոգիստիկ տերմինալ, որը կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա տարածաշրջանի համար՝ ներառյալ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Ղազախստանը...